Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

253021

Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկն իր ու դեսպանության անունից ցավակցություններ է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի կապակցությամբ:

«Մեծ ցավով եմ տեղեկանում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքների մասին, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր այդ թվում՝ հայերի, և անդառնալի հետևանքներ թողեց։

Սա հսկայական բնական և մարդկային ողբերգություն է։ Ես խորապես ցավում եմ այս աղետի ժամանակ կորցրած յուրաքանչյուր մարդկային կյանքի համար:

Իմ և Երևանում Չեխիայի դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զովածների ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է դեսպանության էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ