Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News            

turkey

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած Թուրքիայի 10 նահանգներում։ Նա համերաշխության կոչ է արել աշխարհին։ Հաղորդում է Anadolu-ն։ 

«Մենք բախվել ենք խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն Թուրքիայի պատմության մեջ, այլեւ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի։ Առաջին փուլում աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար հատկացվել է 100 մլրդ լիրա»,- հաղորդում է երկրի նախագահը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է ավելի քան 5200-ի։ 

--00—ՍՊ