Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել խորհրդարանական փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամներն այսօր հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի Ֆեյսբուքի էջում:

«ԱԳ նախարարն առաջին անգամ էր Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով և փոխպայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների դիվանագիտական, խորհրդարանական փոխգործակցությունը:

Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անհրաժեշտությունը` Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը»,- նշված է գրառման մեջ:

--00--ԱՀ