Արցախում ներպետական ճանապարհները հիմնականում երթևեկելի են, որոշ տեղերում ձյան թույլ տեղումներ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Փետրվարի 8-ից 10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում սպասվում է ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

--00—ԼՄ