Բաքուն 15 օր առաջ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

adrbejani-agn.jpg

Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստիի» հարցման։

Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը վերջերս Ադրբեջանից ստացել է հաշտության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ և ուսումնասիրում է դրանք։

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած առաջարկները Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի, այլ 15 օր առաջ։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններ վարելու օգտին կարճ ժամանակում և միշտ պատրաստ է դրան», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Երեւանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։

 --00—ԶՀ