Հայաստանը 29 փրկարար ուղարկել է Սիրիա, 27՝ Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

2-6.jpg

Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27՝ Թուրքիա։ 24News-ին ասացին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների` երկրաշարժի հետևանքով երկրում զոհերի թիվը 6234 է, վիրավորներինը՝ 37011։ Սիրայի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ երկրում զոհվել է 1250 մարդ, մոտ 2000 վիրավոր կա։
--00—ԶՀ