Արցախում որպես աջակցություն տրվել է 5.000.000 դրամ գումար,9.000.000 դրամ մուրհակ․հաղորդում է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

pox-1

ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում «Ա-ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ունենալով իր գործունեության համար ստացված և չվերադարձված՝ 28.000.000 դրամի չափով պարտավորություն, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել պատերազմի հետևանքով ավելի քան 27.000.000 դրամի չափով վնաս կրելու վերաբերյալ տեղեկություններ և պետական հանձնաժողովի որոշման հիման վրա որպես աջակցություն ստացել 5.000.000 դրամի չափով կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 9.000.000 դրամի չափով մուրհակ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ դատախազությունից։

Հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

--00—ՅՄ