ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորվաթ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մոտ 10-15 օր առաջ Երևանը հերթական արձագանքն է ստացել Ադրբեջանից հայկական կողմի առաջարկներին, և որ Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։
«Բովանդակությունը չեմ հրապարակի, քանի որ մենք խոսում ենք մանրամասների մասին, իսկ քաղաքական տեսակետից դա տեղին չէ:
Հայկական կողմն ունի իր հիմնարար խնդիրները այս գործընթացում: Քննարկումների ավարտից հետո մենք մեր պատասխանը կուղարկեք ադրբեջանական կողմին»,-ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ դեռ երեկ՝ Բեռլինում կայացած Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ օրերս ադրբեջանական կողմը հայկական կողմին է ուղարկել խաղաղության օրակարգի մասին իր հերթական առաջարները, և որ դրանք այժմ քննարկման փուլում են։
--00—ԼՄ