Հաթայի քաղաքապետը զգուշացրել էր հնարավոր երկրաշարժի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Screenshot 2023-02-08 170910

Թուրքական «BBO Yapım»-ով հեռարձակվող «40» կոչվող հեռուստածրագրի շրջանակներում 2 շաբաթ առաջ հյուրընկալվել էր Հաթայի քաղաքապետ Լյութֆյու Սավաշը։ Նա հանդես էր եկել նախազգուշական կոչով՝ կապված հնարավոր երկրաշարժի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հաղորդման ընթացքում հաղորդավարը հարցնում է քաղաքապետին, թե արդյոք պատրաստ են հնարավոր ավերիչ երկրաշարժին, իսկ վերջինս պատասխանում է՝ ոչ, այնուհետև շարունակում․ «Պատրաստ լինելու համար կառավարությունը պետք է աշխատի քաղաքապետարանների հետ համատեղ։ Մենք որքան էլ գրություններ ուղարկենք տարբեր հաստատություններ, հատկապես նախարարություններ, դրանց մեծ մասի պատասխանը այդպես էլ չենք ստանում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ