Եթե ՀԱՊԿ-ն չի ասում՝ որն է ՀՀ-ն, ո՞նց է դիտարկելու՝ մեր տարածքը օկուպացվա՞ծ է, թե՞ չէ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է այն պայմանները, որի շրջանակում ՀԱՊԿ-ը առաքելություն կիրականացներ ՀՀ տարածքում։

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեզ ասեն՝ իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն, մենք էս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։

Մյուս կողմից ԵՄ-ի քաղաքացիական առաքելության գործուղումը ինչի է հնարավոր դարձել, որովհետև Պրագայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն, այսինքն՝ իրենց համար իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ ՀՀ-ի քարտեզը սա է կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրենք գալիս են էդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու։

Առանց էս առաքելության և տարածքի մասին պատկերացման՝ դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե իրենք ինչ են դիտում, որովհետև հարցը առաջացել է էն իրավիճակից, երբ որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ-ի տարածքներ։ Եթե որևէ առքելություն չգիտի, թե որն է ՀՀ-ն, ՀՀ-ի տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ-ի տարածքը, թե՞ օկուպացված չէ։ Սա ամենակարևոր խնդիրն է»,-ասել է նա։

--00—ԼՄ