Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

20d3a421-6028-48d3-aced-30c1b2449e3e.jpg

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը: Հրաբխից 2 կմ շառավղի վրա գտնվող մարդկանց հորդորել են զգուշանալ պիրոկլաստիկ հոսքերից և թափվող քարերից:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությանը:

Ժայթքումը տեղի է ունեցել Սյովա խառնարանում տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:52-ին: Ըստ Կագոսիմայի օդերևութաբանական գրասենյակի՝ հրաբուխն արտանետել է մոխրի և ծխի սյուներ՝ մոտ 1 կմ բարձրությամբ:

Գործակալությունը նշում է, որ Սյովա խառնարանը հատկապես ակտիվ էր 2006-2018 թթ.-ին:

--00—ԶՀ