Ընդդիմությունը վախենում է Նիկոլի հետ հարցուպատասխանին մասնակցի, միջանցքներում է խոսում. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Փաշինյանի մանիպուլյատիվ կտերը այլևս դադարել են հասարակության վրա ազդեցություն ունենալ, հիմա իրեն թալան-փարթիներ են պետք, Սեյրան Օհանյանին ու Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ հանրությանը Արցախի խնդրից ու 15 այրված զինծառայողների դեպքից շեղելու համար: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած ԳՇ պետի օգնականը 25 մլն դրամով հողատարածք է գնել ու 420 մլն-ով վաճառել պատգամավոր Իշխան Զաքարյանին, բա ինչի՞ գլխավոր դատախազն այդ գործով միջնորդություն չի ներկայացնում: Նիկոլի ձեռքը հասնելու է նաև իշխանությանը հաճոյացող ընդդիմությանը»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընդդիմությունը չմասնակցեց Աժ դահլիճում գլխավոր դատախազի՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ներկայացմանը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր համար ընդունելի չէ, որ ընդդիմությունը տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին չի մասնակցում. «Ընդդիմությունը վախկոտ է, դրա համար էլ չի մասնակցում Փաշինյանի հետ հարցուպատասխանին, ինչի՞ չեն գնում, Նիկոլին երեսին ասեն այն, ինչ ասում են ԱԺ-ի միջանցքներում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ