ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում մի շարք երկրների, որոնք երկրաշարժից հետո օգնություն են ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Հուսեյն Մախլուֆը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Al Ekhbariya» հեռուստաալիքը։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել սիրիացի ժողովրդի աջակցության գործում, այդ թվում՝ Իրաքին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրանին, Ռուսաստանին, Ալժիրին, Եգիպտոսին, Պակիստանին, Հայաստանին, Օմանին, Կուբային, Վենեսուելային և Բելառուսին»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
--00—ՅՄ