Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

syria

Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Հաղորդում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համյանքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։

Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։

--00—ՍՊ