Արցախի բոլոր շրջաններում և Ստեփանակերտում կշարունակվեն ձյան տեղումները, ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում կշարունակվեն ձյան տեսքով թույլ տեղումները։

Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։

Ըստ առանձին տեղամասերի` կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

--00—ԼՄ