Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 12.873-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

43a27326-2b95-4cfd-97ae-14df82b5eedf (1).jpg

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել: Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացել է 12.873, վիրավորվել 62.937 քաղաքացի, գրում է Ermenihaber.am-ը։

Երկրաշարժը ավերածությունների պատճառ է դարձել Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիյե, Գազիանթեփ, Շանլիուրֆա, Ադըյաման, Մալաթիա, Հաթայ քաղաքներում ու դրանց հարակից շրջաններում: Նշվել է նաև, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 113 հազար մարդ, տարբեր երկրի գերատեսչություններից:

Աշխատանքներին մասնակցում են նաև հազարավոր փրկարարներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Աղետի գոտի է այցելել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը տեղում խոստացել է, որ կառավարությունը բոլոր ավերված շենքերի փոխարեն նորերը կկառուցի 1 տարվա ընթացքում:

--00—ԶՀ