Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

1103730 (1).jpg

Աղետալի երկրաշարժից տուժած Սիրիա հումանիտար օգնություն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Փետրվարի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Հայաստանը հումանիտար աջակցություն է ուղարկում Սիրիա: 30 տոննա կազմող մարդասիրական բեռը ներառում է սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներԲեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

--00—ԶՀ