Դատական դեպարտամենտին ամրացված անշարժ գույքը կօտարվի դասական աճուրդով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Screenshot 2023-02-09 120836

Կառավարություն իր այսօրվա նիստում գույք օտարելու մասին որոշում ընդունեց:

Խոսքը ՀՀ դատական դեպարտամենտին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Աջափնյակ, Ս. Մարտիրոսյան փողոց 3 հասցեում գտնվող 626.55 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.0936 հեկտար մակերեսով հողամասի մասին է: Դրանք կօտարվեն դասական աճուրդով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը 99 000 000 դրամ է, ներառյալ՝ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը`15 141 298 դրամ։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 99 000 000 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 950 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ Գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով։

--00—ՅՄ