Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

1092575

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվելու։

«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումների մասին ես և իմ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը վերջին օրերին բավականին շատ խոսել ենք:

Վերջին հարցազրույցներիցս մեկում տեղեկացրեցի, որ մեր կողմից իրականացվում է խորացված ուսումնասիրություն, որի ավարտից հետո հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով և բացահայտումներով:

Եկել է ժամանակը․․․

Ես և Սոս Հակոբյանը վաղը՝ փետրվարի 10-ին, ժամը 16։30-ին, Ձորափի 70/1 հասցեում պատրաստվում ենք հրապարակային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնել արդեն ավարտված ուսումնասիրությունների արդյունքները: Խոստանում ենք մատուցել նոր անակնկալներ, մասնավորապես՝ նոր փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ հերքում են մինչ օրս Սեդա Սաֆարյանի և նրա եղբոր բոլոր պնդումները։ Միաժամանակ կապացուցենք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»:

--00—ՅՄ