Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ ակտիվների կալանք եւ նավթի ու գազի էմբարգո․ Ռետայո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ֆֆ

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բռունո Ռետայոյի հարցազրույցը NEWS.am-ին։ Սենատոր Ռետայոն նախորդ տարվա վերջին Սենատի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի համահեղինակն է։

Ադրբեջանն արդեն գրեթե երկու ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը։ Այնուամենայնիվ, Բաքվի նկատմամբ կոչեր են հնչում, բայց պատժամիջոցներ չեն կիրառվում։ Կարծում եք՝ կոչերը բավարա՞ր են: Ոչ, իհարկե: Պարոնայք Ալիեւն ու Էրդողանը ծաղրում են մեր կշտամբանքները, որոնք այդպես էլ ազդեցություն չունեցան։ Դեէսկալացիայի այս կոչերն առավել եւս ապարդյուն են, քանի որ դրանցում անտեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առճակատման իրական բնույթը։ Սա պարզապես լոկալ հակամարտություն չէ։

Սա նոր փուլ է Էրդողանի իմպերիալիստական ռազմավարության մեջ, որն ուղղված է տարբեր ժողովուրդների միջեւ տարածքային շարունակականության ձեռքբերմանը՝ թուրքերենով եւ մշակույթով։ Դա սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմից, կշարունակվի Նախիջեւանի եւ մնացած Ադրբեջանի միջեւ միջանցքի ստեղծմամբ։ Եվ ես, իմ կողմից, հրաժարվում եմ, որպեսզի դա ավարտվի Հայաստանին որպես պետություն ու ազգ մարտահրավեր նետելով։

Ահա թե ինչու ես կողմ եմ, որ Ֆրանսիան եւ Եվրոպան վերջապես ընտրեն հաստատակամության ուղին, ինչպես դա արեցին Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանի ինքնիշխանությունը նույնքան արժե, որքան Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ես պաշտպանում եմ պատժամիջոցներին՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանք եւ Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգո, քանի դեռ այդ երկիրը չի հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։ Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի բանաձեւերը, մասնավորապես, պատժամիջոցներ էին նախատեսում Ադրբեջանի դեմ։ Արդյո՞ք ֆրանսիացի օրենսդիրները մտադիր են պնդել պատժամիջոցների կիրառումը։

Խորհրդարանում այլ գործողություններ կլինե՞ն։ Եթե պահանջվի, մենք դրանք կանցկացնենք։ Մենք ջանք չենք խնայի հանուն Հայաստանի։ Երկու տարվա ընթացքում Սենատը եւ Ազգային ժողովը օրակարգ են մտցրել եւ կողմ են քվեարկել մի քանի բանաձեւերի, որոնք կոչ են անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ միջոցներ ձեռնարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի կատարումն ապահովելու համար։ Շատ խորհրդարանականներ այցելեցին Երեւան՝ ականատես լինելու մեր համերաշխությանը եւ Ֆրանսիայի բարեկամությանը։ Ես ինքս եղել եմ Երեւանում եւ Ստեփանակերտում 2021 թվականի դեկտեմբերին։

Առավել քան երբեւէ ազգային ընկալումը սատարում է հայերին եւ փոխանցում հայ ժողովրդի օրինական ձգտումները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ինքնությունը։ Հենց ֆրանսիական հասարակությունն է ընդհանուր առմամբ մոբիլիզացվում հօգուտ Հայաստանի եւ ճնշում գործադրում։ Բազմաթիվ մտավորականներ Հանրապետության նախագահին հրապարակավ կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին փրկելու համար, որոնց Ադրբեջանը սպառնում է էթնիկ զտումներով։ Շատ մարդասիրական եւ մշակութային ակցիաներ են կազմակերպվում Հայաստանի համար ասոցիացիաների, համայնքների կամ հաստատությունների կողմից։ Ես կարծում եմ, որ շատ ֆրանսիացիներ այսօր Հայաստանում տեսնում են ոչ միայն եղբայրական ազգ, որի հետ մեզ կապում են այդքան սերտ կապեր, այլեւ եվրոպական քաղաքակրթության քաջարի պահապան, որի փխրունությունն այսօր գնահատում ենք։ Բաքվի հանցավոր գործողությունների ֆոնին ԵՄ-ն շարունակում է գազ գնել եւ Ադրբեջանին գործընկեր անվանել։ Կարո՞ղ ենք խոսել բարոյականության երկակի ստանդարտների մասին: Ինչպես ինքներդ ասացիք, ուկրաինացիների կյանքն ավելի թանկ չէ, քան հայերի կյանքը… Ես փաստացի նշել եմ երկակի ստանդարտների անթույլատրելիությունը։

Այն, ինչ մենք մերժում ենք, երբ խոսքը վերաբերում է պարոն Պուտինին, Եվրոպան հանդուրժում է, երբ խոսքը վերաբերում է պարոն Ալիեւին կամ պարոն Էրդողանին։ Բայց վերջիններիս հանցագործությունները սարսափելի են, շատ առումներով հավասար են առաջինի հանցագործություններին: Եվրոպան պետք է անհապաղ վերանայի գազային համաձայնագիրը, որը հանձնաժողովը համաձայնեցրել եւ ստորագրել է Ալիեւի հետ։ Այն նույն գազը, որը թույլ է տալիս ադրբեջանական բանակին եւ նրա թուրք հանցակիցներին կատարել իրենց հանցավոր գործողությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ։ Սա բարոյական սկանդալ է, բայց նաեւ ռազմավարական սխալ, քանի որ գիտակցաբար նետվելով Ալիեւի գիրկը՝ դուրս գալու Պուտինի ճիրաններից, Եվրոպան զգալիորեն ուժեղացնում է Թուրքիայի ռազմավարությունը։  Մի օր մենք վճարելու ենք դրա համար:

--00—ՍՊ