Դոլարն ու եվրոն էժանացել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1652445552463

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 10-ին, կազմել է 395.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.26 դրամ (նվազել է 3.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 478.87  դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.41 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-395 դրամով, վաճառվում է 398-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 428-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.15-5.34 դրամով, վաճառվում է 5.49-5.70 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 395-396 դրամով, վաճառվում՝ 399-399.50 դրամով:

Եվրոն գնվում է 420-425 դրամով, վաճառվում է 429-430 դրամով:

Ռուբլին գնվում է 5.20-5.30 դրամով, վաճառվում է 5.43-5.45 դրամով:

--00—ՅՄ