Վրաց ժողովուրդը կանգնած է թուրք ժողովրդի կողքին. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վրաստանի ագն

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ գրառում է կատարել փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետի կապակցությամբ բացված ցավակցական գրքում։ Այս տեղեկությունը տարածում է ԱԳ նախարարի ֆեյսբուքյան էջը, փոխանցում է Ալիք Մեդիան։ 

«Ցավակցում եմ ավերիչ երկրշարժի հետևանքով տուժած թուրք ժողովրդին: Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր կորցրել են հարազատներին և նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից:

Ցանկանում եմ քաջալերել թուրք ժողովրդին և ևս մեկ անգամ հաստատել, որ նրանք միայնակ չեն այս դժվարին պահին, որ վրաց ժողովուրդն այս դժվարին օրերին կանգնած է նրանց կողքին», — նշված է ԱԳ նախարարի հեռագրում:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 18 հազարի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 75 հազարը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 5 հազարը։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացել է Վրաստանի 3 քաղաքացի։ Վրաստանի 2 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։

--00—ՍՊ