Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են իրենց որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

փրկարարներ

Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում շարունակում են փլատակներում մարդկանց որոնել։ Հաղորդում է Հալեպում ՀՀ հյուպատոս Բաբկեն Բադալյանը։ 

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։