Ասադը կնոջ հետ այցելել է երկրաշարժից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ ժամանել է Հալեպ, այցելել ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածներին, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։ 

Ասադն ու նրա կինը՝ Ասման, այցելել են քաղաքի համալսարանական կլինիկա, որտեղ բուժման մեջ են գտնվում տասնյակ տուժածներ։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է նախագահը կնոջ հետ զրուցում հիվանդների՝ տարեց կնոջ, տղամարդու եւ երեխայի հետ։ 

Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։

Նշենք, որ Սիրիայում, վերջին տվյալներով, ավերիչ երկրաշարժից զոհվել է ավելի քան 3500 մարդ:
 

--00—ՍՊ