Արցախցին ամուր կառչած է հայրենի հողին. երիտասարդ մայրերը Ստեփանակերտում խաղաղ հավաք են կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

կ

«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված` որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան` ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,-«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացրել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը։

ա

Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։

ս

Ավելի քան երկու ամիս է` փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։

զ

Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,-նշեց մեր զրուցակիցը։

վ

 

բ

--00—ԱՊ