Դրանք զորամասեր չեն եղել, այլ ավերված շինություններ․ մեր անմեղությունը կպաշտպանենք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

«Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք և կներկայացնենք հանրությանը»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի կողմից իրեն և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ խորհրդարանում ներկայացրած միջնորդության իրավաչափությանը։

Օհանյանն իր խոսքում նշեց նաև, որ հիշատակվող տարածքները զորամասեր չեն եղել և իշխանությունը, պարբերաբար նշելով զորամաս բառը, փորձում է հանրության ուշադրությունը սևեռել այդ մասի վրա։ «Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են եղել, - ընդգծեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ