Ի՞նչ օրակարգով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 12, 24News

Զոհրաբ

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը: ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: