Toyota-ի անվահեծի մեջ հայտնաբերվել է մարտական նռնակ, որը հայտնաբերել է «Ռոքի» շունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ca72c927-1515-43e2-b2f1-e0ccb5d9f252.jpg

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի դիմաց կայանված Toyota Corolla մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենայի՝ վարորդի կողմից անվահեծանի մեջ նռնակ է տեղադրված։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը;

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Հ․ Վարտումյանի, հետախույզ-կինոլոգ Հ․ Մնացականյանի գլխավորությամբ։ Վերջինս «Ռոքի» շան միջոցով տեղում սկսեց որոնողական աշխատանքներ իրականացնել, և շունը կարճ ժամանակում անվադողի մեջ հայտնաբերեց մարտական նռնակը։ 

Նշված հատվածը նույն վաշտի պարեկ Աղասի Պողոսյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Տեր-Գրիգորյանը սահմանազատել են։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Երանոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով՝ Ն․ Երանոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորները, որ նռնակը դուրս բերեն անվահեծանի միջից։

Ոստիկանությունն ու քնչական բաժնիը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ նշված ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ են տեղադրել։ Սակայն ամեն անգամ իրավապահները ժամանել են նշված վայր ու ոչինչ չեն հայտնաբերել։ Սա առաջին դեպքն է, որ ահազանգը համապատասխանում է իրականությունը։

--00—ԶՀ