Հրդեհ՝ թոնրատանը․ այրվել է տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

hrdeh

Փետրվարի 13-ին, ժամը 18։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկի թոնրատանը։ Հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է թոնրատան տանիքը՝ մոտ 20 քմ։