Առանց գովազդի, առանց «ես» ասելու՝ Թուրքիայի համար․ Քըլըչը՝ Թուրքիային ցուցաբերված օգնության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

l-0x51wh-1143x666z-0.6877.jpeg

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի իր էջում տարածել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որ հայ փրկարարները ևս երկու կնոջ են փրկել, գրում է «Լուրեր»-ը։

«Առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք։ Սա այն օրն է, երբ մենք բոլորս, մի կողմ դնելով մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը, որպես նույն Աստծո զավակներ որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը։ Աստված օրհնի բոլորիդ»,- հավելել է Քըլըչը։

Մեկ այլ գրառմամբ դիվանագետը նշել է. «Որտե՞ղ է աշխարհը, թուրք ժողովուրդը, ՀԿ-ները, որտե՞ղ է Թուրքիայի Հանրապետություն պետությունը։ Հայաստանից մինչև Հունաստան, Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից մինչև Կարմիր մահիկ, դրանից էլ մինչև «Ահբափ» միություն այստեղ են, պետությունն ու ազգը՝ մեծից փոքր՝ իր ողջ ուժով այստեղ է, փորձում է փրկել կյանքեր, բուժել վերքեր։ Առանց գովազդի, առանց «ես» ասելու՝ Թուրքիայի համար»:

--00—ԶՀ