Իտալիայում ՀՀ դեսպանը սենատոր Կրաքսին ներկայացրել է շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

իտալի-հայաստան

Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Առաջ Իտալիա կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։

Այդ մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Քննարկվել են հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։

ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։
 

--00—ՍՊ