«Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

hasratyan

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում: Հերթական ընդհատակյա խորհրդակցության ժամանակ ներկաներից մեկը հաշվի առնելով, որ խորհրդային իշխանություններն ամենատարբեր գործիքակազմերով (այդ թվում՝ ուժային) փորձում են խլացնել աշխարհին ուղղված արցախահայության բողոքի ձայնը, դիմում է ներկաներին՝ ասելով.

– Որպեսզի մեր ձայնը լսելի դառնա աշխարհին, մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի, անհրաժեշտության դեպքում, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գնալ անգամ ինքնահրկիզման…

Այդ խոսքերը լսելուց, դահլիճում նստածներից մեկը տեղից հակադարձեց.
– Իսկ կարո՞ղ եք ոչ թե խոսքով, այլ ձեր անձնական օրինակով դա ապացուցել…
Այդ հակադարձումից հետո «գաղափարի» հեղինակը լռեց… Երևի զգաց, որ կարևորը ոչ միայն հանդուգն առաջարկ անելն է, այլև արված առաջարկը սեփական ջանքերով կյանքի կոչելը…

Դրանից հետո նման առաջարկներ չէին արվում, այլ յուրաքանչյուր ոք ձգտում էր անձամբ իրականացնել իր մտածած հանդուգն գործողությունը… Արդյունքում 1994-ին ունեցանք հաղթանակ…

Այսօր իրավիճակը լրիվությամբ այլ է, քանզի հանդուգն գաղափարների հեղինակները շատ-շատ են, իսկ դրանք իրականացնողներն՝ անհամեմատ քիչ…»

--00—ՍՊ