Մակունցը Ադամ Շիֆի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

մակունց

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ ներկայացնելու Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները։ 

Դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել նշյալ հարցի նկատմամբ զգայունության համար՝ կարևորելով ցուցաբերվող աջակցության շարունակականությունը։ Կոնգրեսական Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում։

 

--00—ՍՊ