ԱԱԾ նախկին պաշտոնյայի գործով հայցի հիմքը 5 անգամ փոխվել է. Ժողովուրդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

աած

Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի ապօրինի ծուգում ունեցող գույքի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը
դատարանում արդեն 5 անգամ փոխել է հայցի հիմքն ու առարկան: Այսինքն՝ չի կողմնորոշվում, թե ի վերջո ինչ է ուզում ԱԱԾ նախկին պաշտոնյայից:

Ի դեպ, 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության առաջին գործը Սերոբ Հարությունյանի գործն էր, որը ավարտին հասցվեց ու ուղարկվեց դատարան ու հիմա այնտեղ փլվում է:

Նկատենք,որ Սերոբ Հարությունյանի դեմ արշավը սկսվեց այն ժամանակ, երբ Նախկին պաշտոնյան, որ 2020-ին ղեկավարում էր ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժինը, իբրև թե արտահոսք էր ապահովել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունը:

Հիշեցնենք, որ մամուլը գրեց՝ այսօրվա ՊՆ Պապիկյանը զինծառայության տարիներին սպա է ծեծել և դատապարտվել:

Հատուկ քննչական ծառայության կողմից Հարությունյանը մեղադրվեց ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու գործով։

Ըստ իրավապահների, գնդապետը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի քարտադարանից` առանց ցուցման և հիմքի, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՍՊ