Պարզաբանում․ ՊՆ նախկին շենքում ապօրինաբար գտնվողների ներխուժումը վերացնելու գործողություն է արվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1

ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում իրականացվող գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։

«Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն։

Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները»:

--00—ԼՄ