Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

16473346385347

Սիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը:

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է նաև, որ պլանավորվում է նաև ԱԳ նախարարի այցը Սիրիա՝ այդկերպ ևս մեկ անգամ արտահայտելով Հայաստանի զորակցությունը:

--00—ՅՄ