Ալիևն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հավատարմագրերը և քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիևը Լիթցենբերգերն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և հակամարտության արդար լուծման» վրա:

Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ նրանց դիրքորոշումը դրական է ընդունվել Ադրբեջանում:

Համանախագահների օրերես հայատարարություն էին տարածել, ըստ որի՝ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում: