Փակ շուկայի գետնանցումը հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

f986e3da-21ef-487c-8a5f-1984f7072f14.jpg

 

Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ հատկացվեց: Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի, այն կտրվի մասնավորի սպասարկմանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

Համայնքը հստակ պահանջներ է սահմանել. տնտեսվարողը մուտքերի մոտ կտեղադրի անվասայլակների համար նախատեսված վերելակներ, տարածքը կապահովի սանհանգույցով, անցումում նախատեսվող առևտրային տաղավարներն էլ կլինեն միանման։

--00—ԶՀ