Տելեգրամով թմրամիջոց էր գնել. Մարտունու ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

timthumb (1)

Փետրվարի 14-ին ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները Վարդենիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վերին Գետաշեն գյուղի 27-ամյա մի բնակչի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նրա վարած «Օպելը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ ավտոմեքենայի սրահի տեսանելի տեղից՝ կաթուցիչ:

Երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ