Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ Անկարայում համաձայնության մասին լուրերը սուտ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

գեղամ

Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն իբր համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում ՍՈՒՏ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը նշում է՝ վաղուց արդեն մշակված ծրագիր է։ Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել․

«Ամբողջական բացահայտումն արդեն կանեմ ուրբաթ՝ Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության դալիճում, ուրբաթ, ժամը 12-ին հրատապ բրիֆինգ։ Փաստերով, փաստաթղթերով, հղումներով ու թվերով։ Ազգադավները չեն հաջողելու։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»,- գրել է նա։ 

 

--00—ՍՊ