Ազգային ժողովից պատվիրակություն կգործուղվի Նյու Դելի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

nA

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին կարգադրություն է ստորագրել․

«1. Աշխատանքային այցով 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 5-ը Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Արեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ,  Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ :

  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

--00—ՍՊ