Հենրիխ Մխիթարյանը փետրվարի քվեարկությամբ ճանաչվել է «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Հենո

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: «Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախորդ ամսվա ընթացքում իր թիմի կազմում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը:

Մխիթարյանից բացի՝ լավագույնի կոչմանն էին հավակնում Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս