Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի 1-ին գոտիները փակ կլինեն փետրվարի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

eff1f9de-ac3c-4cb6-b453-6e02d1df553e.jpg

«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:

Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

--00—ԶՀ