ԵՄ-ն փորձում է ազատվել Արցախի շրջափակված ճանապարհի գլխացավանքից, դա նրանց համար խնդիր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ԵՄ-ն փորձում է ազատվել Արցախի շրջափակված ճանապարհի գլխացավանքից, դա նրանց համար խնդիր է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի համոզմամբ, մինչև շրջափակումը Արցախում անորոշություն էր, իսկ հիմա մարդիկ վճռական են պայքարի մեջ, քանի որ չեն ուզում լքել իրենց հայրենիքի տարածքները։ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել՝ հայաթափել Արցախը, իսկ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է 100 տոկոսով ձերբազատվելու այդ հարցից։

Ըստ նրա՝ ստորություն է 120 հազարին զոհաբերել հանուն 3 միլիոնի, իրականում այդպիսի հակադրություն գոյություն չունի, հիմարություն է։

--00—ԱՊ