ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ փետրվարի 17-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։
«Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Այնուհետև այց ենք կատարել Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկել ենք «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քերոբյանը:
--00—ՅՄ