Երևանում խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

hrdehh-ain-911

Փետրվարի 20-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Բաբաջանյան փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 11։42-ին։ Այրվել են մալուխներ և էլեկտրական հաշվիչներ։

--00—ՅՄ