ԱԳ նախարարի տեղակալը նշել է ՀՀ պատրաստակամությունը՝ աջակցել ԵՄ առաքելությանն առնչվող հարցերում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ:

Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում:

Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը:

--00—ՅՄ