Իրանը պատրաստ է Թեհրանում 6 երկրների ԱԳ նախարարների միջև «3+3» ձևաչափով հանդիպում կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նկար

Իրանը պատրաստ է տարածաշրջանի 6 երկրների արտգործնախարարների միջև «3+3» ձևաչափով հանդիպում կազմակերպել Թեհրանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանի արտգործնախարարն առաջարկել է Մոսկվային Թեհրանում անցկացնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով» -, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

--00—ԼՄ