Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ․ գործով անցնում է որպես վկա․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Սիլվա

«Մամուլում լուր եղավ, որ առե­րեսում է տեղի ունեցել ամե­նայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև: Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հա­յաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար: 

Դեռևս 2017 թ. խորհրդարանա­կան ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, և նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՍՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: 

Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք, մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ «Մարտի 1-ի» գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու», - գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս