Ադրբեջանը հայկական արմատներով ՌԴ քաղաքացիներին դեռ թույլ չի տալիս իր երկիր այցելել․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ՌԴ

ՌԴ ԱԳՆ-ն հայատարություն է տարածել՝ հայկական արմատներով ռուս քաղաքացիներին նախազգուշացնելով Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին: Հայտարարությունը՝ ստորև․

«ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ուղղակի կամ անուղղակի կերպով հայ ազգի պատկանելիության նշաններ ունեն

Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական գործողությունների անթույլատրելիության մասին Ադրբեջանին ուղղված ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն անտեսվում են:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ադրբեջան կատարելիք ուղևորության ժամանակ մանրակրկիտ կշռադատել հնարավոր վտանգները», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: